Ուկրաինան կտրականապես մերժել է ՌԴ-ի առաջադրած վերջնագրային պայմանները․ Պոդոլյակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    17 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    72%
    15 կմ/ժ
  • Արցախ 17°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.52576
  • Դոլար = 388.4

Ուկրաինան կտրականապես մերժել է ՌԴ-ի առաջադրած վերջնագրային պայմանները․ Պոդոլյակ

Ուկրաինան կտրականապես մերժել է ՌԴ-ի առաջադրած վերջնագրային պայմանները․ Պոդոլյակ

Ռուսաստանը շահարկում  է բանակցային սեղանի հարցերի հետ կապված և փորձում է Ուկրաինայի առաջ դնել անթույլատրելի  վերջնագրային պայմաններ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան կտրականապես մերժել է այդ պայմանները։

Նա զարմանք է հայտնել, որ Ռուսաստանը Բելառուս պատվիրակություն է ուղարկել, քանի որ մինչև հիմա հստակեցված չէ հնարավոր բանակցությունների ձևաչափը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը մեծացնում է ճնշումն Ուկրաինայի վրա՝ թափ հաղորդելով ռազմական գործողություններին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար հարթակ կարող են լինել այլ երկրների քաղաքներ, բայց ոչ բելառուսական, քանի որ, ըստ նրա, այդ հանրապետության տարածքից Ուկրաինա ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում, հայտնում է ТАСС-ը։

«Մենք ուզում ենք հանդիպել, ուզում ենք, որ պատերազմն ավարտվի: Ռուսական կողմին մենք առաջարկել ենք Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն,  ցանկացած քաղաք մի երկրում, որի տարածքից հրթիռները չեն թռչում»,- ասել է նա և հավելել. «Միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և կկարողանանք իսկապես վերջ տալ պատերազմին»։

Զելենսկին դիմել է բելառուսներին՝ մաղթելով, որ Բելառուսը «կրկին դառնա բարի և ապահով երկիր»։

Թեմայի այլ նորություններ