Տղամարդուն սպանելու և այրելու համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի բնակչին. որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    17 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    17 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    10 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 28°C
    29%
    3 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    35%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Տղամարդուն սպանելու և այրելու համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի բնակչին. որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը

Տղամարդուն սպանելու և այրելու համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի բնակչին. որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 59-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և   հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 44-ամյա բնակիչը, 2020թ. դեկտեմբերի 17-ին, Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում վարձակալած իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հարվածներ է հասցրել իրեն հյուրընկալված տղամարդու գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական  վնասվածքներ:  Այնուհետև, 44-ամյա տղամարդը դիակը տեղափոխել է իր տան հարևանությամբ գտնվող կաթսայատուն, որտեղ էլ այրման եղանակով փորձել է վերացնել դիակի հետքերը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Շիրակի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ