Փետրվարի 13-ին ժամը 22։25-ից մինչև փետրվարի 14-ի ժ․00։30-ը երկրաշարժից հասցված վնասներին ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից 9 դեպքով արձագանքում է իրականացվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    3 կմ/ժ
  • Արարատ 21°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    84%
    4 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    92%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

Փետրվարի 13-ին ժամը 22։25-ից մինչև փետրվարի 14-ի ժ․00։30-ը երկրաշարժից հասցված վնասներին ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից 9 դեպքով արձագանքում է իրականացվել

Փետրվարի 13-ին ժամը 22։25-ից մինչև փետրվարի 14-ի ժ․00։30-ը երկրաշարժից հասցված վնասներին ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից 9 դեպքով արձագանքում է իրականացվել

Երևան քաղաքում 5 դեպք. ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի 2-րդ հարկի պատշգամբը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ շենքի մուտքի պատշգամբից պոկվել է երկու քար։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել քարերը։

Ահազանգ է ստացվել, որ մասամբ փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի պատը։ Դեպքի վայր է մեկնել 15 ՓՋ-ն, պարզվել է, որ վթարային շենքի պատից թափվել է 8 հատ քար։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Մի քանի շենքերի բնակարաններում, ըստ ահանզանգերի՝ առաջացել են ճաքեր կամ լայնացել են առկա ճեղքերը։

Լոռու մարզում 4 դեպք. ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան փողոցի թիվ 2 տան նկուղի պատը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 40 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ տան նկուղի պատից փլուզվել է մոտ 3 ք․մ հատված, տուժածներ չկան։ Ալավերդու, Ստեփանավանի, Վանաձորի մի քանի շենքերից պոկվել են քարեր, ծեփամածիկ, երեսպատման սալիկներ:

Շիրակի մարզում 1 դեպք. ահազանգ է ստացվել, որ քարեր են թափվել Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքից: Դեպքի վայր է մեկնել թիվ 48 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ թիվ 26 շենքի (3-րդ, մասնակի 4-րդ կարգի վթարային) 4-րդ և 5-րդ հարկերից թափվել է 8 քար (մոտ 15 ք.մ): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն օրը կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ և Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահների հետ՝ ճշգրտվել Վրաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը՝ փլուզումներ և ավերածություններ չկան։

Հավելենք, որ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 14-ին ժամը 12.30-ին, փետրվարի 13-ի երկրաշարժի վերաբերյալ մամուլի ասուլիսով հանդես կգա ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը:

Թեմայի այլ նորություններ