Փաստաթղթերի կեղծում, յուրացում, վատնում, գողություններ. ոստիկանության մեկօրյա ամփոփագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    10 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    29%
    3 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    35%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Փաստաթղթերի կեղծում, յուրացում, վատնում, գողություններ. ոստիկանության մեկօրյա ամփոփագիրը

Փաստաթղթերի կեղծում, յուրացում, վատնում, գողություններ. ոստիկանության մեկօրյա ամփոփագիրը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման` 3, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, յուրացման կամ վատնման, որսագողության, ապօրինի զենք կրելու, կյանքի և առողջության դեմ ուղղված սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սպանության սպառնալիքի ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, կողոպուտի և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թեմայի այլ նորություններ