Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ «Յակ» ուղղաթիռը վթարի է ենթարկվել․ կա 2 զոհ
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 19°C
    93%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 32°C
    31%
    20 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    7 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    87%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    48%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ «Յակ» ուղղաթիռը վթարի է ենթարկվել․ կա 2 զոհ

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ «Յակ» ուղղաթիռը վթարի է ենթարկվել․ կա 2 զոհ

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 09։50-ի սահմաններում Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում, ուղղաթիռ է վթարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան զոհեր։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ՝ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։

Այս պահին դեպքի վայրում հայտնաբերվել է վթարված «Յակ» ուղղաթիռ, որի մեջ հայտնաբերել են 2 դի։ Այն բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահերը։ 

Այս պահին իրավապահները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը, ինչպես նաև զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Թեմայի այլ նորություններ