ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Սևան քաղաքում սպանությունից
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Սևան քաղաքում սպանությունից

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Սևան քաղաքում սպանությունից

Հուլիսի 17–ի ժամը 22.41-ին «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, ներքին արնահոսությամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա, 56-ամյա և 41-ամյա երեք տղամարդ. առաջին երկուսը՝ Սևան քաղաքի, երրորդը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հրազենային վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ժամը 22.20-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի հարակից հյուրանոցային համալիրին կից քոթեջում ձերբակալվել և ոստիկանության Սևանի բաժին է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի՝ 19–ամյա և Տավուշի մարզի Կողբ բնակավայրի՝ 40–ամյա բնակիչ երկու տղամարդ։

Ձերբակալման ժամանակ քոթեջի հյուրասենյակի սեղանին եղել է «Մակարովի» նմանվող ատրճանակ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 19–ամյա երիտասարդը և 40–ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի հարակից հյուրանոցային համալիրում հանգստանալիս վիճաբանության մեջ են մտել նշված վայրում հանգստացող Սևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա երկու տղամարդկանց և Երևան քաղաքի բնակիչ 36–ամյա կնոջ հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 37-ամյա և 41-ամյա տղամարդիկ, ինչպես նաև հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային վնասվածքներ։

Հուլիսի 18-ի ժամը 6.40-ին «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ որովայնի շրջանում հրազենային վնասվածքներ ստացած Սևան քաղաքի 37–ամյա բնակիչը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, դեֆորմացված գնդակի նմանվող դետալներ, արնանման հետքեր: Հայտնաբերվել և առգրավվել են նաև երկու ատրճանակներ՝ փամփշատուփում փամփուշտներով։ Առգրավվել և զննության է ենթարկվել նաև տեսահսկող սարքը։

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նորատուսի բնակիչ՝ 19–ամյա և Կողբի բնակիչ՝ 40–ամյա տղամարդիկ ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ ֆեյսբուքյան գրառումներից հայտնի է դարձել, որ մահացած 37-ամյա տղամարդը ատամնաբույժ էր՝ երեք երեխաների հայր։

Թեմայի այլ նորություններ