Մեզանում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի քաղցկեղն է. մասնագետները հորդորում են պարբերաբար հետազոտվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    3 կմ/ժ
  • Արարատ 21°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    84%
    4 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    92%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

Մեզանում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի քաղցկեղն է. մասնագետները հորդորում են պարբերաբար հետազոտվել

Մեզանում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի քաղցկեղն է. մասնագետները հորդորում են պարբերաբար հետազոտվել

Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ուռուցքային հիվանդացության աճի միտումը շարունակվում է: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլգիական բաժանմունքի բժիշկ, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Վիկտոր Բադեյանը նշեց, որ տարեկան աշխարհում մոտ 18 մլն նոր դեպք է գրանցվում: Հայաստանում հիվանդացության աճի միտումը ևս շարունակվում է, թեպետ, այստեղ ավելի շատ հաշվի է առնվում այն գործոնը, որ դիմելության ցուցանիշներն են ավելացել, ընդլայնվել է մահճակալային ֆոնդը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նախորդ տարի բուժվել է 15 հազար բուժառու: Կատարվել է 6 հազար վիրահատական միջամտություն:

«Դիմելիության աճին նպաստող պատճառները տարբեր են: Մասնավորապես, մի շարք ծրագրեր խթանել են բուժառուների դիմելիության գործընթացը: Բուժառուներն արագ են արձագանքում բժիշկների հորդորներին: Մի քանի տարի առաջ, երբ մարզերում հիվանդների էինք ընդունում ու ասում էինք պետք է բուժվել Երևանում:, 30 հոգուց 3-4-ն էին դիմում բուժօգնության: Մնացածը ձգձգում էին բուժման ժամկետները»,- ասաց բժիշկը: Եթե 3-4 տարի առաջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահճակալային ֆոնդը 550 էր, ապա այժմ հասնում է 800-ի: Վիկտոր Բադեյանը նկատեց, որ այս ուղղությամբ բժշկական ծառայությունները հասանելի են դարձել բուժառուներին: Օրինակ՝ վիրահատական միջամտությունները չարորակ ուռուցքներ ունեցողների համար կատարվում են անվճար: Դրանից բացի, ճառագայթային բուժումը նույնպես կատարվում է անվճար, քիմիաթերապիան էլ իրականացվում է համավճարի սկզբունքով: Մասնագետի խոսքով, սա շատ կարևոր առաջընթաց է, որ բուժառուն ոչ թե մտածի գումար հայթայթելու, այլ հենց բուժվելու մասին:

«Չարորակ ուռուցքների հիմնական տարիքային խումբը 50-60 տարեկանն է՝ կախված տեսակից: Հայաստանում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի, ստամոքսի, շագանակագեղձի քաղցկեղն է: Աշխարհում ընդհանուր միտումները գրեթե նույնն են, թեպետ, կան բացառություններ: Օրինակ, ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղն ավելի բարձր հիվանդացության մակարդակ ունի, քան թոքինը: Եգիպտոսում, օրինակ, առաջնային տեղ է զբաղեցնում միզապարկի քաղցկեղը»,-ասաց Վիկտոր Բադեյանը:

Մասնագետի խոսքով՝ շատ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները, սքրինինգային ծրագրերը, որոնք օգնում են ինչպես իրազեկել մարդկանց, այնպես էլ անցկացնել անհրաժեշտ հետազոտություն: Վիկտոր Բադեյանն ընդգծում է՝ բուժման արդյունավետությունը շատ բարձր է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում: Այդ իսկ պատճառով խրախոսվում է պարբերաբար հետազոտվելը:

«Այդ առումով հիմա իրավիճակը շատ է փոխվել: Ես հիշում եմ իմ բժշկական կարիերայի սկզբնական փուլը, երբ գրեթե ամեն օր մեզ դիմած հիվանդների մոտ տեսնում էինք բացարձակ բարձիթողի վիճակ: Հիմա նման բան գրեթե չի լինում: Սա խոսում է թե՛ տեղերում կազմակերպված բուժօգնության բարձր մակարդակի, թե՛ բնակչության իրազեկվածության մասին»,- ասաց Վիկտոր Բադեյանը:

Թեմայի այլ նորություններ