Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ գործողությունների դեպքում, Իրանը տարածաշրջանում ԵՄ երկրների բանակները կճանաչի որպես ահաբեկչական խմբավորումներ. Ղալիբաֆ
▲ Դեպի վեր
  • Երեվան -2°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ -3°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 3°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    50%
    2 կմ/ժ
  • Արարատ 0°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    51%
    6 կմ/ժ
  • Արմավիր -1°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք -1°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն -2°C
    86%
    2 կմ/ժ
  • Կոտայք -4°C
    77%
    10 կմ/ժ
  • Արցախ 7°C
    45%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 430.5506
  • Ռուբլի = 5.70295
  • Դոլար = 396.128

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ գործողությունների դեպքում, Իրանը տարածաշրջանում ԵՄ երկրների բանակները կճանաչի որպես ահաբեկչական խմբավորումներ. Ղալիբաֆ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ գործողությունների դեպքում, Իրանը տարածաշրջանում ԵՄ երկրների բանակները կճանաչի որպես ահաբեկչական խմբավորումներ. Ղալիբաֆ

Իրանը կձեռնարկի անհապաղ և խիստ գործողություններ՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական խմբավորումների կամ պատժամիջոցների ցուցակում ներառելու վերաբերյալ ցանկացած քայլի:

 Այս մասին կիրակի հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ գործողությունների դեպքում, Իրանը տարածաշրջանում ԵՄ երկրների բանակները կճանաչի որպես ահաբեկչական խմբավորումներ»,- ասել է Մեջլիսի նախագահը։

Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է պատասխան արձագանքի։

«Մենք կոչ ենք անում արևմտյան երկրներին լավ մտածել՝ դիվանագիտության պատուհանը չփակելու համար։ Նրանք չեն կարող մի կողմից պնդել, որ բանակցությունների դռները բաց են, իսկ մյուս կողմից՝ պաշտոնապես հակադրվել քաղաքական կառուցվածքի ու ինքնության այն հատվածին, որը պատկանում է Իրանի ժողովրդին»,- հավելել է Ղալիբաֆը։

Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Իրանի խելացի ժողովուրդը քաջ գիտակցում է, որ նման բանակցությունները միայն կավարտվեն տնտեսական ու քաղաքական շահերի շահագործմամբ և ազգային պատվի թուլացմամբ։

«Իրանի ժողովուրդը երբեք չի ենթարկվի նման պարտվողական գործընթացին։ Ուստի, եթե Եվրոպան տեսնում է համաձայնագրի անհրաժեշտությունը, պետք է իր ճանապարհը տարանջատի համաձայնագրի հակառակորդներից»,- ընդգծեց նա։

Հունվարի 19-ին Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում՝ ենթադրյալ ահաբեկչական գործունեության, ցուցարարներին ճնշումների ենթարկելու և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար: Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի այս մտադրությունն անվանել է «Եվրոպայի կողմից սեփական ոտքին կրակելու գործողություն»։ Նա կոչ է արել Եվրոպային մտածել իր իմպուլսիվ մտադրության բացասական հետևանքների մասին և անցնել Իրանի հետ կառուցողական հարաբերությունների։

Թեմայի այլ նորություններ