Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել. ՀՀ ԱԻՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    50%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել. ՀՀ ԱԻՆ

Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել. ՀՀ ԱԻՆ

Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել։

Մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում լուրջ ավերածությունների և շենքերի փլուզումների մասին, սակայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Աննա Բաղդասարյանը հերքել է շրջանառվող լուրերը:

Բաղդասարյանը մասնավորապես գրել է. «Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա։ Անի թաղամասում շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: ԱԻՆ խոսնակը նաև կոչ է արել հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Նշենք, որ քիչ առաջ գրանցված երկրաշարժի հետևանքով որոշ տարածքներում հոսանքազրկումներ են, կորել է ինտերնետային կապը, մարդիկ առաջին անհրաժեշտության պարագաներով դուրս են եկել փողոցներ: Սոցիալական ցանցերում նաև լուսանկարներ են տարածվում երկրաշարժի հետևանքով պատերից պոկված ծերպերի, քարերի, առաստաղների ճաքերի:

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ՝ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ՝ Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։

Ըստ մարզպետի՝ Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են։

ՀՀ տարածքում գրանցված երկրաշարժից անմիջապես հետո Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն, համայնքապետարանի մի քանի բաժինների ղեկավարների տրվել են հանձնարարականներ։

Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանի էջը:

Նշվում է նաև, որ անշարժ գույքի բաժնի պետի ժ/պ Գևորգ Գրիգորյանին հանձնարարվել է կապ հաստատել համատիրությունների ղեկավարների հետ, ուսումնասիրել բազմաբնակարան շենքերում տիրող իրավիճակը։

«Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ բազմաբնակարան շենքերում վնասների մասին տեղեկություններ չկան»,- ասված է հայտարարության մեջ:

Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։

Թեմայի այլ նորություններ