ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ թրաֆիքինգի դեմ պայքարի 2020- 2022թթ. ծրագրի ղեկավարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    17 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    72%
    15 կմ/ժ
  • Արցախ 17°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.52576
  • Դոլար = 388.4

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ թրաֆիքինգի դեմ պայքարի 2020- 2022թթ. ծրագրի ղեկավարին

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ թրաֆիքինգի դեմ պայքարի 2020- 2022թթ. ծրագրի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն փետրվարի 16-ին հյուրընկալել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության թրաֆիքինգի դեմ պայքարի 2020-2022թթ. ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոյին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից,հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մանրամասն ներկայացրել է վերջին տարիների ընթացքում հանրապետությունում թրաֆիքինգի դեպքերով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը, Քննչական կոմիտեի համապատասխան վարչության կողմից կատարված աշխատանքները:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը ներկայացրել է մինչդատական վարույթի վերաբերյալ տարեկան ցուցանիշների հավաքագրման և ամփոփման տվյալները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար` հույս հայտնելով, որ Քննչական կոմիտեի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Թեմայի այլ նորություններ