Հայաստանում թոքի քաղցկեղ ունեցող 10 անձանցից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է․ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    52%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    50%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    52%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    52%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

Հայաստանում թոքի քաղցկեղ ունեցող 10 անձանցից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է․ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն

Հայաստանում թոքի քաղցկեղ ունեցող 10 անձանցից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է․ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն

Ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդացությունը աճում է, Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, ընդ որում, հիմնական պատճառ է հանդիսանում ծխելը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։

«Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես չարորակ ուռուցքների դեմ պայքարի միջազգային օր։ Քաղցկեղով հիվանդացությունը աճում է, հիմնական պատճառը մարդկանց կյանքի տևողության երկարացումն է։ Կա թյուր կարծիք, որ քաղցկեղի տարածման հիմնական պատճառը կախված է տեղանքից»,- ասաց Մանուկյանը։

Վերջինս նշեց, որ իրենք պետության հետ համատեղ ջանք չեն խնայում քաղցկեղի տարածումը կանխելու համար։ Տարվա ընթացքում պարբերաբար ուսումնական հաստատություններում իրազեկման աշխատանքներ են տարվում։ Սոցցանցերում պարբերաբար տեղեկատվական հոլովակներ և պաստառներ են տարածվում։ 

«Փետրվարի 4-ին ամեն տարի ուռուցքաբանական կոնգրեսի օր ենք հայտարարել։ Անցյալ տարի օրվա միջոցառումը անց է կացվել Ծաղկաձորում։ Այս տարի այն անցնելու է ՌԴ-ի Սոչի քաղաքում։ Միջոցառման շրջանակներում բազմաթիվ իրազեկման աշխատանքներ են տարվում։ Լիահույս եմ, որ այս միջոցառումները ավանդական բնույթ կկրեն»,- ավելացրեց Մանուկյանը։

Նա նշեց, որ միջոցառումը նպաստում է միջազգային կապեր հաստատել։ Վստահեցրեց, որ միջոցառմանը ներկա են լինելու ոլորտի գիտակներ և բազմաթիվ կենտրոնների տնօրեններ։ Միջոցառմանը Հայաստանից 200 ուռուցքաբան է մասնակցելու։

«Բժշկական ոլորտում շատ կարևոր է համագործակցությունը այլ երկրների հետ։ Մենք, չլինելով գիտություն գեներացնող երկիր, պետք է այն երկրների հետ սերտ առնչվենք, որտեղ գիտություն է արտադրվում, Իսկ ՌԴ-ն այդ երկրներից մեկն է»,- նշեց կենտրոնի տնօրենը։ 

Վերջինս նշեց, որ Հայաստանում ճառագայթային և վիրահատական բուժումն ամբողջովին անվճար է, քիմիոթերապիան կատարվում է համավճարի սկզբունքով։ Նա վստահեցրեց, որ Հայաստանում այդ առումով առաջընթաց կա։ 

Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ծխելն է: Թոքի քաղցկեղ ունեցող 10 անձից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է:  Ծխելը միաժամանկ առաջացնում է մի քանի՝ թոքի, միզըմպանի, քթըմպանի քաղցկեղ։ Նա ողջունելի համարեց ծխելու հետ կապված սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մտել և կմտնեն։

Մանուկյանը հորդորեց, որ մարդիկ պարբերաբար ստուգումներ անցնեն։ Նա նշեց, որ 40 տարեկանից սկսած մարդիկ պետք է առնվազն տարին մեկ անգամ ստուգումների գնան։ Իսկ եթե նախկինում քաղցկեղ են ունեցել, ստուգումները երեք ամիսը մեկ պետք է կատարվեն։

«Շարժական մամոգրաֆիկ սարք ունենք, որը սկսել է գործել անցյալ տարվանից։ Այն լինելու է Լոռու Տավուշի և Սյունիքի մարզերում։ Այդ շրջանակում մարզերում  իրազեկման աշխատանքներ են ընթանում, որպեսզի 50-ից 60 տարեկան կանայք գնան և անվճար հետազոտվեն»,- նշեց կենտրոնի տնօրենը։ 

Քաղցկեղը կանխելու համար Մանուկյանը խորհուրդ է տալիս առողջ ապրելակերպ վարել, 40 տարեկանից սկսած ժամանակ առ ժամանակ ստուգումներ անցնել։ Նա վստահեցրեց, որ ուռուցքը շուտ հայտնաբերելը գրեթե բոլոր դեպքերում բերում է բուժման։ 

Մանուկյանը հավելեց, որ առողջապահության նախարարության և կենտրոնի համատեղ ջանքերով ստեղծվել է համակարգ, որը էլեկտրոնային տարբերակով վարելու է քաղցկեղի վիճակագրությունը։ Նա վստահեցրեց՝ հետագայում կունենանք խիստ ճշգրիտ վիճակագրություն։ 

Թեմայի այլ նորություններ