Երևանում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու պոկել տանիքներ, hորդառատ անձրևի պատճառով հեղեղվել էր մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 19°C
    93%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 32°C
    31%
    20 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    7 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    87%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    48%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Երևանում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու պոկել տանիքներ, hորդառատ անձրևի պատճառով հեղեղվել էր մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը

Երևանում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու պոկել տանիքներ, hորդառատ անձրևի պատճառով հեղեղվել էր մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 17-ին, ժամը 22:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Փրկարարները մասնատել են ծառը։

Նույն օրը ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց տանիք է պոկվել և ընկել գազատար խողովակի վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ երկաթե թիթեղը պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա, վերջինս վնասվել է, առկա է գազի արտահոսք։

Փրկարարները հեռացրել են երկաթե թիթեղը՝ 50 քմ։ Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը»,- տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից։

Հուլիսի 18-ին, ժամը 00։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այլ ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ծառն ուժեղ քամուց կոտրվել, ընկել է և խոչընդոտում է երթևեկությունը, անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից։

Հորդառատ անձրևի պատճառով հեղեղվել էր մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով․

«Մետրոպոլիտենի աշխատակիցների ջանքերով կարճ ժամանակահատվածում նշված խնդիրը կարգավորվել է»։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի Շենգավիթ կայարանի մուտքի հատվածում հորդառատ անձրևի հետ կապված կարճատև միջադեպի ժամանակ մետրոպոլիտենի աշխատակիցների արագ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Թեմայի այլ նորություններ