Երասխի համայնքապետին վիրահատել են. նրա ինքնազգացողությունը լավ է. Ադրբեջանը հայտնում է Նախիջևանի սահմանային հատվածում իրենց զինծառայողի վիրավորվելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Երասխի համայնքապետին վիրահատել են. նրա ինքնազգացողությունը լավ է. Ադրբեջանը հայտնում է Նախիջևանի սահմանային հատվածում իրենց զինծառայողի վիրավորվելու մասին

Երասխի համայնքապետին վիրահատել են. նրա ինքնազգացողությունը լավ է. Ադրբեջանը հայտնում է Նախիջևանի սահմանային հատվածում իրենց զինծառայողի վիրավորվելու մասին

Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար, հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Ռադիկ Օղիկյանին վիրահատել են, նրա ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Օղիկյանի հորեղբորորդին՝ Արթուր Օղիկյանը:

«Լավ է իր առողջական վիճակը, նորմալ է ամեն ինչ: Լավ է զգում իրեն»,- ասաց Արթուր Օղիկյանը՝ հայտնելով, որ նրան վիրահատել են առավոտյան:

Երասխի համայնքապետը «Աստղիկ» ԲԿ-ում է: Թե դեռ ինչքան կմնա այնտեղ, հորեղբորորդին ասել չկարողացավ:

Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արարատի մարզի Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի կրակոցների արդյունքում վիրավորում է ստացել թևի շրջանում: Համայնքապետին «Աստղիկ» ԲԿ էին տեղափոխել գիշերը:

 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Նախիջևանի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` գնդակոծության հետևանքով ադրբեջանական բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ Բադալի Ռամալ Բահլուլօղլուն ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: Վիրավորին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, նրան տեղափոխել են բժշկական հաստատություն:

Թեմայի այլ նորություններ