Չորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետո
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Չորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետո

Չորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետո

Առնվազն չորս մարդ Է զոհվել, եւս 20-ը՝ վիրավորվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բիսմիլլա Մոհամադիի տան մոտ ավտոմոբիլի պայթեցման եւ դրան հետեւած՝ ուժայինների եւ հարձակվողների միջեւ ծայր առած ընդհարումների հետեւանքով: Օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի անվտանգության ծառայության աղբյուրներ:

Աղբյուրները նշել են, որ ականապատված ավտոմոբիլը կառավարել Է մահապարտը:

TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացրել Է, որ նախարարի տան վրա հաձակումն ավարտվել Է գրեթե չորս ժամ անց: Նախնական տվյալներով՝ հարձակմանը մասնակցել Է չորս զինյալ: Օգոստոսի 3-ին 1TV հեռուստաալիքը հայտնել Է ավտոմոբիլի պայթեցման մասին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ նախարարի տան մոտ: Պայթյունի պահին պաշտոնյան տանը չի եղել, նրա ընտանիքին հաջողվել Է տարահանել:

Ավելի ուշ TOLOnews-ը տեղեկացրել Է, որ Մոհամադիի տուն են ներխուժել զինված մարդիկ, անվտանգության ուժերը փոխհրաձգություն են սկսել նրանց հետ: 1TV հեռուստալիքն իր հերթին հայտնել Է, որ պայթյունից հետո անհայտ անձինք նաեւ սկսել են ներխուժել խաղաղ բնակիչերի տները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ