Առաջարկվում է վերանայել ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    46%
    4 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    55%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    44%
    1 կմ/ժ
  • Արարատ 10°C
    36%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    34%
    10 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    46%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    69%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    46%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    43%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    37%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.25824
  • Դոլար = 394.466

Առաջարկվում է վերանայել ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը

Առաջարկվում է վերանայել ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը

Ներկայումս ենթասպայական կազմի եւ սպայական, մինչեւ փոխգնդապետ կոչում ունեցողների համար տարիքային շեմը 50 տարեկանն է, իսկ գնդապետի համար` 55-ը, որն էապես ցածր է զինվորական եւ դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից: Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը. ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը նոյեմբերի 24-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Քննարկվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Անդրանիկ Սիմոնյանը նշել է, որ այս սահմանափակումները հաճախ խոչընդոտներ են ստեղծում համակարգում որակյալ կադրերի համալրման տեսանկյունից: Նախագծով առաջարկվում է ԱԱԾ մարմիններում ծառայողների` բացառությամբ բարձրագույն սպայական կազմի, տարիքային սահմանային տարիքը ավելացնել 2 տարով: Առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքների տրամաբանությամբ նշված պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը 5 տարվա փոխարեն մինչեւ 10 տարով երկարաձգելու հնարավորություն նախատեսել:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ նախագծով ԱԱԾ տնօրենին վերապահվում է իրավունք ծառայությունից արձակելու նաեւ դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդումը չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող, չարդարացնող հիմքերով:

ԱԱԾ տնօրենի տեղակալն առաջարկում է նաեւ ծառայողներին արտահերթ ատեստավորել ԱԱԾ ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորած զեկուցագրերի հիման վրա` ծառայության տնօրենի որոշմամբ: Առաջարկվել է նաեւ կատարել մի շարք տեխնիկական փոփոխություններ:

Անդրանիկ Սիմոնյանի գնահատմամբ փոփոխությունները կլուծեն ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում առաջացող գործնական խնդիրները, կբարձրանա կադրային քաղաքականության արդյունավետությունը, կբարելավվի ծառայության որակը, կհստակեցվեն լիազորությունները:  Օրենքների նախագծերի փաթեթի հրատապ ընդունումը թույլ կտա հնարավորինս շուտ կանխել ազգային անվտանգության համակարգից արհեստավարժ կադրերի հնարավոր արտահոսքը, թափուր պաշտոնները համալրել մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով:

Քննարկման ընթացքում պատգամավորներն անդրադարձել են հակահետախուզական եւ օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրներին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ հաճախ այդ գործողություններին վերաբերող հասկացությունները նույնացվում ենգ առանձին դեպքերում դրանք ունեն արտաքին նմանություններ, բայց իրապես տարբեր են: Նա առաջարկել է այդ տարանջատումն ամրագրել օրենսդրորեն: Կադրային բազայի համալրման մասով պատգամավորը նշել է, որ առաջարկներ չունի:

Վիլեն Գաբրիելյանի` ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող առաջարկներն առաջիկայում քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Թեմայի այլ նորություններ