Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը տևել է մոտավորապես 3 ժամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    9 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    77%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    94%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    89%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    57%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    95%
    6 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    90%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    9 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    59%
    19 կմ/ժ
  • Արցախ 18°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը տևել է մոտավորապես 3 ժամ

Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը տևել է մոտավորապես 3 ժամ

Հանդիպումից դուրս գալով՝ անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայրը՝ Սերգո Գալստյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ գոհ չէ հանդիպումից։ «Ես իմ անունից կասեմ, որ իմ հարցրերի պատասխանը չեմ ստացել, բավարարված չեմ մեր Կառավարությունից»։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ մեքենաներով փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով պատկան մարմիններից զբաղվել գերեվարված, անհետ կորած զինծառայողների խնդրով։ Նրանք ընդգծում էին, որ իրենց ակցիան քաղաքական չէ։ Հարազատները բացեցին ճանապարհը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ հանդիպել նրանց հետ։

«Նորից գնալու եմ թուրքերի հետ բանակցելու»,- ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը։

Նրա խոսքով՝ վարչապետը ընդունել, լսել նրանց, սակայն պատասխանները չեն բավարարել։ «Ստեղ ծնողները հավաքվում են ոչ թե հարցերը լսելու, իրանց հարցերը բարձրացնելու, այլ  չեմ ասում՝ ամբողջությամբ, բայց գոնե 70-80 տոկոսանոց այդ հարցին պատասխան տալու համար»։

Ծնողները բարձրացրել են նաև ԴՆԹ ապարատի անհրաժեշտության խնդիրը։ «ԴՆԹ ապարատների հետ կապված՝ «երևիով» է պատասխան տրվում, համենայն դեպս 2020 թվականին երկրորդ ապարատի գործունեություն չի լինի»,- նշեց Գալստյանը։

Թեմայի այլ նորություններ