Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    24%
    13 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    41%
    15 կմ/ժ
  • Լոռի 23°C
    75%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    83%
    10 կմ/ժ
  • Արարատ 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    83%
    13 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    69%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    24%
    13 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    35%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    81%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Ադրբեջանի Պաշտպանության ազգային համալսարանում հանդիպում է տեղի ունեցել Բաքվում այցով գտնվող Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմական գիտությունների ակադեմիայի պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում Ադրբեջանի և Չինաստանի միջև համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։ «Բարձր է գնահատվել Չինաստանում կազմակերպված դասընթացներին ադրբեջանական բանակի անձնակազմի հաջող մասնակցությունը, և հատկապես ընդգծվել է նման հանդիպումների կարևորությունը հարաբերությունների զարգացման և փորձի փոխանակման համար»,- ասված է հաղորդագրությունում։ Այցի շրջանակներում չինական պատվիրակության անդամներն այցելել են նաև Ռազմական կառավարման ինստիտուտի օտար լեզուների կենտրոն։ Այստեղ  քննարկվել են ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները և ադրբեջանական բանակի զինվորականների համար չինարենի դասավանդման հարցերը։ Հավելենք, որ հունիսի կեսերին էլ այցով Բաքվում էր Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Յաո Գինի գլխավորած պատվիրակությունը։

Թեմայի այլ նորություններ