Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ բնակչության տարհանման նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով հումանիտար միջանցքներ կբացվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    62%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ բնակչության տարհանման նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով հումանիտար միջանցքներ կբացվեն

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ բնակչության տարհանման նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով հումանիտար միջանցքներ կբացվեն

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամային հարցով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է ԼՂ նկատմամբ Ադրբեջանի սկսած ագրեսիային։

«Ողբերգական հաղորդումներ այսօրվա ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցիների զոհերի մասին: Սակայն շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Բաքվի և Ղարաբաղի հայության միջև իրական երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի հրատապ անհրաժեշտությունը խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոցն է»,- նշել է Կլաարը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային, նշել՝ Ռուսաստանը կապի մեջ է այդ թվում ադրբեջանական կողմի հետ։ 

Նրա խոսքով՝ այդ շփումների ավարտին ՌԴ ԱԳՆ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Օրեր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Յուրի Քիմը՝ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնականի պաշտոնակատարը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտման որևէ փորձ՝ X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում հիշեցրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Այժմ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա և ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։ Այժմ ԱՄՆ-ի հերթն է՝ որոշելու, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն թակարդում հայտնված և սոված մարդկանց վրա ագրեսիան և ռազմական հարձակումը կասեցնելու համար:

Բնականաբար, Ադրբեջանը կատարում է ևս մեկ ռազմական հանցագործություն՝ էթնիկ զտումներից բացի՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց: Այս ամենը պետք է դատապարտվի և դադարեցվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է Մարուքյանը։

Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել ԼՂ-ի վրա՝ թիրախավորելով նաև բնակավայրերի շրջակա տարածքները, այդ թվում՝ Ստեփանակերտը, հայտարարել է ԼՂ մարդու իրավունքների պաշտպանը։

Գեղամ Ստեփանյանն ընդգծել է՝ «Սա ցեղասպանություն է, ոչ ավելին։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»։

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միջազգային դերակատարների՝ ԼՂ շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու ձախողումը կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ բնակչության տարհանման նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով հումանիտար միջանցքներ կբացվեն և ընդունման կետեր կստեղծվեն:

Այսպիսով, փաստորեն, Բաքուն տալիս է Լեռնային Ղարաբաղի հայաթափման իր պլանի գործնական մեկնարկը:

Թեմայի այլ նորություններ