Մեր կանխատեսումներով կորոնավիրուսի աճի տենդենցը մոտակա օրերի ընթացքում շարունակվելու է. Նանուշյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    18 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Մեր կանխատեսումներով կորոնավիրուսի աճի տենդենցը մոտակա օրերի ընթացքում շարունակվելու է. Նանուշյան

Մեր կանխատեսումներով կորոնավիրուսի աճի տենդենցը մոտակա օրերի ընթացքում շարունակվելու է. Նանուշյան

Մենք արդեն 2 օր է ունենք օրական կորոնավիրուսի 200-ից ավելի ցուցանիշ: Այսօր ՀՀ կառավարության նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին մանրամասներ ներկայացնել:

Նանուշյանն իր հերթին ասաց, որ վերջին օրերի ընթացքում որոշակի աճի տենդենց է գրանցվում, բայց շատ փոքր տեմպերով. «Եթե անցած շաբաթ մենք գրանցում էինք մինչեւ 200 դեպք օրական, ապա այս շաբաթ մենք արդեն 200-ը հատել ենք: Երեկ հայտարարել էինք 220 դեպք, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել: Մեր կանխատեսումներով աճի տենդենցը շարունակվելու է մոտակա օրերի ընթացքում»:

Փոխնախարարի խոսքով՝ այս պահին 3790 հոգի բուժում է ստանում, որից 606-ը հիվանդանոցային բուժում: Հիվանդանոցային բուժման մեջ 282 հոգի ծանր վիճակում են գտնվում, իսկ 48 հոգի ծայրահեղ ծանր. «Թվերը նշում եմ, որպեսզի եւս մեկ անգամ զգոնության կոչ անեմ մեր բնակչությանը, որ կորոնավիրուսային հիվանդության համաճարակը դեռեւս շարունակվում է: Մեր տարածաշրջանում գտնվող երկրներում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված համաճարակը լարված իրավիճակում է գտնվում»:

Նանուշյանն ասաց, որ եվրոպական որոշ երկրներում նույնպես շարունակվում է աճ գրանցվել, սակայն այն երկրներում, որտեղ պատվաստված քաղաքացիների մասնաբաժինը բավականին մեծ տոկոսի է հասնում հիմնականում հոսպիտալացումները եւ մահերը, որոնք ավելի քչաքանակ են՝ գրանցվում են այն մարդկանց մոտ, ովքեր պատվաստված չեն. «Քանի որ այսօր ՀՀ կառավարությունը անվճար հասանելի է դարձրել պատվաստանյութը կոչ եմ անում մեր քաղաքացիներին օգտվել այդ հնարավորությունից եւ օգտագործել այս պատուհանը մինչեւ ալիքի ուժգնացումը, որը մենք արդեն տեսնում ենք»:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ առողջապահության միջազգային կազմակերպության ղեկավարին էր լսում եւ ըստ էության պարզ է, որ կորոնավիրուսը դեռ երկար ուղեկցելու է. «Սպասել, որ մի օր ուղղակի կորոնավիրուսը վերանալու է՝ իրատեսական չէ: Բայց կա նաեւ լավ նորություն, համենայնդեպս մինչեւ այս պահը եղած տվյալներով՝ եղած պատվաստանյութերը էֆեկտիվ են բոլոր շտամների համար: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ ինտենսիվ շարունակենք պատվաստման աշխատանքները եւ երկրորդը՝ փակ տարածքներում դիմակների կրման պրակտիկան պետք է հնարավորինս լավ մակարդակի վրա պահենք»:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ դեռեւս 2020 թվականի մայիսից որդեգրել են՝ սովորել կորոնավիրուսի հետ ապրել քաղաքականությունը. «Մենք ունենք այդպիսի որոշում ու հույս ունեմ, որ պրակտիկայում այդ որոշումը կկարողանանք իրագործել, որ մենք լոքդաունների չենք գնալու ընդհանրապես, բայց սա պետք է անենք համատեղ ուժերով»:

Լենա Նանուշյանը նշեց, որ օրական պատվաստումների դինամիկան 5000-ից ավելի է:

Փաշինյանն էլ ընդգծեց, որ ամենօրյա վիճակագրության մեջ կցանկանար, որ առանձնացնեին հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը. «Իսկապես կորոնավիրուսը անընդհատ նոր ալիքներ է ունենալու եւ միջոցը դրանից պաշտպանվելու՝ դիմակն ու պատվաստումն է»:

Թեմայի այլ նորություններ