Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    50%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    88%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    42%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    81%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    50%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս. Հայաստանում գործող յուրաքանչյուր սուբյեկտ կամ գործատու հնարավորություն է ստանում իր աշխատակիցների կողմից վճարվող 1000 դրամին ավելացնել ևս 1000 դրամ՝ տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Նրա խոսքով՝ հիմնադրամի գործունեության այս տարիներին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի վճարել է 1000 դրամ, որից գոյացել է 30 մլրդ դրամ կամ շուրջ 60 մլն դոլար, որն ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին:

«Այս պահին չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները մեզ կատարեն նվիրաբերություններ։ Սահմանին գտնվող մեր հայրենակիցները, քաջ աղջիկներն ու տղաները պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքները ֆինանսապես ապահով են, և իրենց ֆինանսական կայունությունը առկա է։ Մենք հատուցումներ ենք տրամադրում ինչպես զոհված, այնպես էլ հաշանդամություն ստացած զինծառայողներին։ Հատուցումներ ենք տրամադրում նաև մեր անհայտ կորած զինծառայողներին։

Թվում է, թե մեր հավաքածը մեծ գումար է, բայց իրականում մենք յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի տրամադրում ենք 58 մլն դրամից մինչև 82 մլն դրամ, որը կազմում է 120-160 հազար դոլար»,- նշեց Վարուժան Ավետիքյանը՝ հիշեցնելով, որ հատուցումները տրամադրվում են երկու եղանակով՝ կամ միանվագ վճարում է կատարվում 10 մլն դրամի չափով, եթե զոհված է, անհայտ կորած է կամ առաջին խմբի հաշմանդամություն ունի, և 5 մլն դրամի չափով, եթե երկրորդ խմբի հաշմանդամություն ունի։

Հիմնադրամի տնօրենը հիշեցրեց, որ նվիրաբերությւոն կատարելու համար պետք է այցելել 1000+․am հիմնադրամի կայքը և օգնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

«Այս երեք շաբաթների ընթացքում կարողացել ենք հավաքել 4.5 մլն դրամ, որի 80 տոկոսը ստացվել է Հայաստանից, այնուհետև՝ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից։ Շատ տարօրինակ էր, որ մի փոքր համայնք ունենք Կիպրոսում, բայց նրանք հնգյակում են՝ նվիրաբերելով 240 հազար դոլար։ Կոչս է՝ եղե՛ք առատաձեռն, որովհետև ձեր առատաձեռնությունը թույլ է տալու, որ մենք կարողանանք նեցուկ լինել և ապահովագրական հատուցումներ տալ մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին»,- նշեց Ավետիքյանը:

Թեմայի այլ նորություններ