Զ. Մնացականյան. Լավրովի հետ եղել է կառուցողական երկխոսություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    77%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    21 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    86%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    79%
    17 կմ/ժ
  • Արցախ 19°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Զ. Մնացականյան. Լավրովի հետ եղել է կառուցողական երկխոսություն

Զ. Մնացականյան. Լավրովի հետ եղել է կառուցողական երկխոսություն

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար»,-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հետևած համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա ներկայացմամբ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, համաշխարհային թեմաների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

«Առկա է բարձր փոխըմբռնում օրակարգում առկա բոլոր հարցերի շուրջ, ինչը վկայում է հայ-ռուսական գործընկերային բարձր հարաբերությունների մասին»,-ասաց նա՝ ուրախություն հայտնելով, որ ավելի վաղ նախատեսված պաշտոնական այցը, չնայած տարածաշրջանում առկա խնդիրներին, կայացել է։

Մնացականյանն ընդգծեց՝ բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, հատկապես հոկտեմբերի 9-ի՝ հումանիտար նպատակներով կրակի դադարեցման պայմանավորվածությունների մշակման գործում։

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց՝ հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները ներառում են կյանքի բոլոր ոլորտները, այդ բոլոր ուղղություններով առկա է դինամիկ երկխոսություն։

Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանն ընդգծվել է բարձր մակարդակով երկկողմ շփումների, հանդիպումների ակտիվացման հարցը՝  հայ-ռուսական գործընկերային, դաշնակցային հարաբերությունների բնույթին համապատասխան։

«Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի՝ անփոփոխ գլխավոր տնտեսական գործընկերը, երկկողմ ապրանքաշրջանառության մակարդակը շարունակում է բարձր մնալ նույնիսկ կորոնովիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական անկայունության ու  առևտրատնտեսական ցուցանիշների անկման պայմաններում»,-ասել է Մնացականյանը։

Թեմայի այլ նորություններ