Պետդուման գնահատել է Ղարաբաղի՝ հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու գաղափարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    77%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    54%
    17 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    87%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    76%
    17 կմ/ժ
  • Արցախ 19°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Պետդուման գնահատել է Ղարաբաղի՝ հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու գաղափարը

Պետդուման գնահատել է Ղարաբաղի՝ հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու գաղափարը

ՌԴ պետդումայի ԱՊՀ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին հավելյալ ազդեցության կետեր ստեղծելը ՌԴ-ի, Հայաստան-ի և Իրանի հակաահաբեկչական կենտրոնի տեսքով իմաստ չունի, քանի որ Մոսկվայում մեկնարկած երկխոսությունը կարող է կորսվել։ Այս մասին գրում է Ria-ն, հավելելով, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը կոչ էր արել Հայաստանին, Ռուսաստանին ու Իրանին ստեղծել հակաահաբեկչական կենտրոն՝ տարածաշրջան մուտք գործող միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու համար:

Վոդոլացկին նշել է, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների տաս ժամ տևած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղարաբաղի շուրջ հետագա իրավիճակին վերաբերող շատ հարցերի շուրջ, այդ թվում` հաշվի առնելով Սիրիայից մարտական գոտի զինյալների ժամանման մասին տեղեկատվությունը:

Նա նշել է, որ արդեն ստեղծված են աշխատանքային խմբերը, որոնք առաջիկայում կսկսեն աշխատել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հովանու ներքո:

Թեմայի այլ նորություններ