ՌԴ-ն առաջարկել է Մոսկվայում անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    77%
    17 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    88%
    15 կմ/ժ
  • Լոռի 17°C
    100%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    77%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    77%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 17°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ՌԴ-ն առաջարկել է Մոսկվայում անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպումը

ՌԴ-ն առաջարկել է Մոսկվայում անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպումը

Ռուսաստանը խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում հնարավոր հանդիպման կազմակերպման շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հոկտեմբերի 8-ին ամենշաբաթյա ասուլիսում: Նա նշել է, որ Ռուսաստանը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների անհապաղ դադարեցման, խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Զախարովան հիշեցրեց, որ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ արտահայտվել է երկրների ղեկավարների հայտարարությամբ:

«Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ, որոնց թվում մեր կողմից առաջարկվել է տրամադրել մոսկովյան հարթակը՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման համար: Խորհրդակցություններ են անցկացվում հնարավոր հանդիպման ժամկետների վերաբերյալ»,- նշել է Զախարովան:

Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա:  Այցը կրում է պաշտոնական բնույթ: Կայանալու է հանդիպում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է հայ- ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը:

Թեմայի այլ նորություններ