Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Էմանուել Մակրոնի հետ՝ ընդգծելով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    21 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    86%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    79%
    17 կմ/ժ
  • Արցախ 19°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Էմանուել Մակրոնի հետ՝ ընդգծելով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը

Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Էմանուել Մակրոնի հետ՝ ընդգծելով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:

Էմանուել Մակրոնը կարեւորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաեւ, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Թեմայի այլ նորություններ