Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը. Զախարովան՝ սպասվող այցի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    77%
    17 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    82%
    19 կմ/ժ
  • Լոռի 17°C
    100%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    77%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 17°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը. Զախարովան՝ սպասվող այցի մասին

Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը. Զախարովան՝ սպասվող այցի մասին

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասներ ներկայացնելով Մնացականյանի՝ Մոսկվա կատարելիք այցից:

«Հոկտեմբերի 11-13-ը նախատեսված է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա: Այցի շրջանակներում բանակցություններ տեղի կունենան արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, որոնց ընթացքում կքննարկվեն միջազգային խնդիրներն ու տարածաշրջանային անվտանգության հարցը: Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Ռուսաստանը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, հետևողականորեն ջանքեր է ներդնում` ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծմանը»,- ասել է Զախարովան:

 

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, աչքի են ընկնում ինտենսիվ երկխոսություններով, ինչպես ամենաբարձր, այնպես էլ մի շարք այլ մակարդակներում:

«Սպասվում է, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին ու կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- նշել է Մարիա Զախարովան:

Թեմայի այլ նորություններ