Միջազգային հանրության արձագանքը բավարար չեմ համարում․ Արայիկ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    51%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Միջազգային հանրության արձագանքը բավարար չեմ համարում․ Արայիկ Հարությունյան

Միջազգային հանրության արձագանքը բավարար չեմ համարում․ Արայիկ Հարությունյան

Ուզում եմ ողջունել քաղաքական ուժերի, գործիչների, սփյուռքահայ գործիչների պատրաստակամությունը ոչ միայն օժանդակելու, այլև մասնակցելու պատերազմին։ Արդեն 10․000-ից ավելի կամավորականներ պատրաստակամություն են հայտնել գալ Արցախ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նշեց՝ կամավորագրումը կատարելու են պլանավորված, առանց խուճապի։ «Դրա կարիքը այս պահին չունենք, քանի որ մեր Զինված ուժերը, մեր Պաշտպանության բանակը համալրված պահեստազորով պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը»։

Արայիկ Հարությունյանը նաև կոչ արեց խուճապ առաջացնող իրականությանը չհամպատասխանող տեղեկություններ չտարածել։ «Պատերազմ է՝ իր բոլոր կանոնների համապատասխան։ Ունենք զոհեր, կլինեն զոհեր։ Ունենք վիրավորներ, կլինեն վիրավորներ։ Շատ եմ ափսոսում ամեն մի զոհին, շատ եմ տառապում ամեն զոհի համար, ամեն կորուստի համար, բայց մեզ համար արդյունքը պետք է լինի կարևոր, և որևէ քաղաքական, որևէ այլ ենթատեքստ չպետք է տրվի»։

Հարցին՝ կա՞ն ապացույցներ, որ թուրքական զինուժի ներկայացուցիչները մասնակցում են առավոտից սկսված ռազմական գործողություններին, Արայիկ Հարությունյանը նշեց՝ այն ռազմական տեխնիկան, որ օգտագործվում է, դրա վառ ապացույցն է։«Ոչ միայն այսօր են օգտագործել, արդեն ամսից ավելի է ամեն օր իրենք իրականացնում են հետախուզական թռիչքներ։ F-16-երը աշխատել են,  «Բայրակտար»  կոչվող անօդաչու սարքերը, որոնք թուրքական ռազմական ուժի գլուխգործոցն է կամ պարծանքն է, հիմնականում աշխատել են։ Ունենք փաստեր, որ վերջին մի քանի օրերին տասնյակ ինքնաթիռներ ռազմական ուղևորափոխադրող թռիչքներ են իրականացրել Բաքու։ Բայց կոնկրետ փաստթղթեր չունենք»։

Արցախի նախագահն ընդգծեց՝ պետք է պատրաստ լինել կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ պատերազմի։

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ միջազգային հանրության արձագանքը բավարար չի համարում։ «Միջազգային հանրության արձագանքը բավարար չեմ կարող համարել, քանի որ երևում է ոչ միայն թուրքական զենքի, զինամթերքի,զինուժի օգտագործում, այլ նաև Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները․ անթաքույց,  բարձրաձայն իրենց տարբեր գերաատեսչությւոնների կողմից  աջակցություն են հայտնում Ադրբեջանին․ ինչպե՞ս կարող եմ համարել բավարար։ Մեզ հետ պատերազմում է Թուրքիան։  Միջազգային հանրության արձագանքը կհամարեմ անբավարար․ սա ղարաբաղա-ադրբեջանական կամ  արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի տիրույթից  վաղուց դուրս է»։

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց ՝ այս պահին հայկական կողմը պաշտպանվու՞մ է, թե ՞ հարձակվում։ «Պատերազմ է, կլինենք և հակահարձակումներ, և հետնահաջներ։ Ունենք դիրքեր, որ առավոտյան կորցրել ենք, այս փուլում հետ ենք վերցրել, կան դիրքեր որ կորցրել ենք հետ չենք վերցրեկլ։ Լայնածավալ պատերազմի ընթացքում լինում է նաև ժամանակ, որ այդ դիրքերը  այդ փուլում չեն կարևորվում։ Նորից ուզում եմ նշել․ սա Ապրիլյան պատերազմը չէ Հուլիսյան պատերազմը չէ, հետ ենք վերցրել թե հետ չենք վերցրել, այս փուլում էական չէ»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ադրբեջանական բանակն այսօր իր առջև դրված խնդիրը չի կատարել։ «Մեզ հաջողվել է կատարել․ նվազագույնը, իհարկե։ Մի մոռացեք, որ կռվում ենք Ադրբեջանի դեմ ՝ Թուրքիայի մասնակցությամբ․  հարյուրավոր տանկեր, իսրայելական և թուրքական ամեաժամանակակից անօդաչու ուժերի դեմ, թուրքական օդուժի դեմ, և ամբողջ Ադրբեջանի դեմ, մնացածը տակտիկական հարցեր են»։

Արցախի նախագահը նաև նշեց՝ պատրաստ չէ պատասխանել Հայաստանի հետ ռամաքաղաքական դաշինք կնքելու հետ կապված հարցին։

Թեմայի այլ նորություններ