Միայն Արցախի կարգավիճակի որոշումը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար. ՀՀ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    46%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 23°C
    52%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    46%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    46%
    13 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    71%
    19 կմ/ժ
  • Արցախ 17°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Միայն Արցախի կարգավիճակի որոշումը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար. ՀՀ ԱԳՆ

Միայն Արցախի կարգավիճակի որոշումը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հինգերորդ տարելիցի կապակցությամբ.

«Հինգ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման հանձնառությունը՝ լայնածավալ ռազմական  հարձակում սանձազերծեցին Արցախի դեմ՝ փորձելով ուժի կիրառման միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

Հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված թիրախավորում էին նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները: Արցախի դեմ քառօրյա պատերազմն ուղեկցվում էր Արցախի զինծառայողների և քաղաքացիական անձանց դաժան սպանություններով, խոշտանգումներով, ինչպես նաև զոհվածների մարմինների անարգմամբ: Ազգային ատելության հիմքով այդ հանցագործություններն իրագործողները հետագայում պարգևատրվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` ամենաբարձր մակարդակով:

Ապրիլյան պատերազմին հաջորդած տարիներին, ոգևորված իրագործված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարումների անպատժելիությամբ, ադրբեջանական իշխանություներն ավելի սաստկացրին ռազմատենչ հռետորաբանությունն ու հայերի նկատմամբ ատելության քարոզը:

Այս քաղաքականության իրականացման արդյունքը դարձավ 2020 թ. Թուրքայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային և նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական:

2016 թ. ապրիլին և  2020 թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմներն ու դրանց ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները ցույց տվեցին, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:

Միայն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրումը, Արցախի կարգավիճակի որոշումը կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար: Հայաստանը և հայ ժողովուրդը գործադրելու են հնարավոր բոլոր ջանքերը՝ լիարժեքորեն վերականգնելու Արցախի մեր հայրենակիցների բոլոր իրավունքները՝ իրենց պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ կենսագործունեության համար»:

Թեմայի այլ նորություններ