Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել արժանապատիվ խաղաղության հասնելու Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Բլինքեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    2 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    2 կմ/ժ
  • Լոռի 20°C
    52%
    6 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    49%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    30%
    8 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    39%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    43%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    38%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    40%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 379.2007
  • Ռուբլի = 4.03493
  • Դոլար = 390.501

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել արժանապատիվ խաղաղության հասնելու Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Բլինքեն

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել արժանապատիվ խաղաղության հասնելու Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մատակարարման վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Մենք ողջունում ենք մարդասիրական ապրանքների միաժամանակյա առաքումը ԼՂ` Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով, մի մոտեցում, որը նախագահ Ալիևը և ես վերջերս քննարկել ենք։ Այս խիստ անհրաժեշտ պաշարների մատակարարումները քայլ առաջ են, և մենք կողմերին խրախուսում ենք ներգրավվել ուղիղ բանակցություններում և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու ուղիների վրա: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի` երկարամյա խնդիրների լուծմանն ու արժանապատիվ և երկարատև խաղաղության հասնելու ջանքերին»։

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան էլ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ տեղափոխված հումանիտար բեռին։

«Երկու հումանիտար ավտոշարասյուն Լեռնային Ղարաբաղ են ժամանել Լաչինի և Աղդամի անցակետերով։ Սա պետք է լինի առաջին քայլը միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն անվերապահ և անարգել մարդասիրական մուտքի ճանապարհին»,- գրել է դիվանագետը։

Թեմայի այլ նորություններ