Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել․ Պարգև սրբազան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    77%
    17 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    82%
    19 կմ/ժ
  • Լոռի 17°C
    100%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    77%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 17°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել․ Պարգև սրբազան

Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել․ Պարգև սրբազան

Մենք երբեք պատերազմ չենք սկսել, մենք երբեք զինադադար չենք խախտել. Արցախի տեղեկատվական շտաբում իր ճեպազրույցն այս խոսքերով սկսեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը։

«Հենց մարտի դաշտում մերոնք համառորեն դիմադրում են, դրանք սկսում են վրեժ լուծել քաղաքներից և գյուղերից։ Ռմբակոծում են խաղաղ բնակիչներին։ Երեկ Ամենափրկիչ եկեղեցուն վերևից զարնեցին, վնասեցին։

Ռուսաստանից երեք թղթակիցներ կային, երբ անօդաչուն թռավ, հենց խաչի մեջտեղով խփեց։ Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել, մենք շատ լավ հասկանում ենք։

Տեռորիստ նախագահ Էրդողանը, որը պատրաստում է տեռորիստներ, ուղարկում մյուս տեռորիստ նախագահ Ալիևին, որը վարձում է դրանց ու ուղարկում մարտադաշտ։ Մենք ենք, մեր Աստված ու մեր բանակը։

Վկայեմ՝ մեր 18-20 տարեկան տղաները հերոսների հերոսն են, հիանալ կարելի է, շնորհակալ եմ նրանց ծնողներին, որ այսպիսի հզոր տղաներ են դաստիարակել մեր հայրենիքի համար»,- ասաց Սրբազանը՝ հիշեցնելով՝ ամեն մարդ այն է, ինչպես հաղթահարում է փորձությունը։

Թեմայի այլ նորություններ