Դիվերսոն խմբերը փորձել են ներթափանցել մեր դիրքեր, սակայն հրետանային դիպուկ կրակից դիմել են փախուստի
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    37%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Դիվերսոն խմբերը փորձել են ներթափանցել մեր դիրքեր, սակայն հրետանային դիպուկ կրակից դիմել են փախուստի

Դիվերսոն խմբերը փորձել են ներթափանցել մեր դիրքեր, սակայն հրետանային դիպուկ կրակից դիմել են փախուստի

Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են նույն ուղղություններով։ Մարտերն այսօր թեժ են եղել նաև կենտրոնում։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ներկայացնելով արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, Հովհաննիսյանն ասել է, որ նախ հյուսիսում կիրառվել է ավիացիա, որոնք որևէ հաջողության չեն հասել։

Ապա կենտրոնական ուղղությամբ մի քանի  դիվերսոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր, սակայն հրետանային դիպուկ կրակից դիմել են փախուստի։ Ըստ Հովհաննիսյանի՝ դրանք եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր։

«Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են, հատկապես ուղղությունը թեքվել է ավելի հարավ՝ Արաքսի հունի մոտ։ Մեր ուժերը հարավային ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը կասեցրել են։ Որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, դրանք հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ օդուժ, որպես այդպիսին, չի կիրառվել, չնայած առավոտյան հայկական ՀՕՊ ստոևաբաժանումների կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ։

«Մարտերը շարունակվում են։ Դրանք այդքան թեժ չեն, ինչպես նախորդ  օրերին, բայց պահպանում են իրենց աստիճանը, կիրառվում է հիմնականում հրետանի, շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը։

Թեմայի այլ նորություններ