ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զորակոչված և կամավորագրված անձանց աշխատատեղերը պահպանելու նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    77%
    17 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    82%
    19 կմ/ժ
  • Լոռի 17°C
    100%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    77%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 17°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զորակոչված և կամավորագրված անձանց աշխատատեղերը պահպանելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զորակոչված և կամավորագրված անձանց աշխատատեղերը պահպանելու նախագիծը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ընթացքում քննարկեց եւ առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է պահպանել կամավորագրված և զինվորագրված անձանց աշխատավարձերն ու աշխատատեղերը:  

Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ առաջարկվող նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որը առաջանում է աշխատողի և գործատուի միջև՝ կապված աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերին:

Տիգրանյանն ընդգծեց, որ ներկայիս աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է միայն պարտադիր զինծառայության հետ կապված դեպքերը, իսկ  զորահավաքների և ռազմական դրության դեպքում հայտարարվող զորակոչի հետ կապված կարգավորումներ չկան:

Այս օրինագծով առաջարկվում է. 

• հստակ սահմանել, որ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու, ինչպես նաեւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցելու ընթացքում պետք է պահպանվի աշխատողի աշխատատեղը (պաշտոնը). 

• Գործատուի կողմից աշխատողի վարձատրությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով: Այս պարագայում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առաջարկվող կարգավորումը նշված ժամանակահատվածում հավելյալ վարձատրություն նախատեսող դրույթ է, քանի որ այն վերաբերում է այն դեպքերին, երբ աշխատողի համար վարձատրություն օրենքով արդեն իսկ նախատեսված է, սակայն ոչ գործատուի կողմից:

• Օրենսգրքի գործող կարգավորման համաձայն`աշխատողին ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: Սակայն հարկ է նկատել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական դրություն հայտարարված լինելու դեպքում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի`օբյեկտիվ անհրաժեշտություն կարող է լինել նշված մարմինների եւ կազմակերպությունների`արձակուրդում գտնվող աշխատողներին արձակուրդից հետ կանչելը: Ուստի այս պարագայում առաջարկվում է օրենսգրքում սահմանել նշված հարաբերությունների համար օրենսգրքում նախատեսված կարգավորումից այլ կարգավորում` մասնավորապես սահմանելով, որ վերոնշյալ մարմինների ու կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման շրջանակներում ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքում աշխատողի համաձայնությունը չի պահանջվում:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում երկրի առջեւ ծառացող հնարավոր ֆինանսական դժվարությունները՝ առաջարկվում է նաեւ նախատեսել, որ վերոնշյալ դեպքում արձակուրդից հետ կանչված աշխատողին հետագայում արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրելու դեպքում այդ օրերի համար վճարում չի իրականացվում:

Հերիքնազ Տիգրանյանը նաև նշեց, որ օրինագծի որոշ դրույթներ ունեն հետադարձ ուժ: «Այն, որ այդ ժամանակահատվածում ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից, վարձատրվում են, և դա հաշվարկվում է աշխատանքային ստաժ, այդ դրույթները տարածվում են սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա»:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի այսօր: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ պատգամավորները գրավոր առաջարկներ ներկայացնելու համար 3 ժամ ունեն, որից հետո գլխադասային հանձնաժողովը ևս 3 ժամ կունենա քննարկման համար, ինչից հետո էլ տեղի կունենա երկրորդ ընթերցումը:

Թեմայի այլ նորություններ