Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մարտակոչը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    77%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    21 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    86%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    79%
    17 կմ/ժ
  • Արցախ 19°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մարտակոչը

Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մարտակոչը

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով։

Ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը․

«2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ:  Այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը  ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը,  նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր  կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը,  անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն:

Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:

Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա  ապրելու իրավունքը:

Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

Մեզ հետ է արդարությունը:

Մեզ հետ է Աստված:

Հաղթանակը մե՛րն է լինելու»:

Թեմայի այլ նորություններ