Արցախի նախագահն Արմեն Կնյազյանին հետմահու պարգևատրել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    77%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    21 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    86%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    79%
    17 կմ/ժ
  • Արցախ 19°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Արցախի նախագահն Արմեն Կնյազյանին հետմահու պարգևատրել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ

Արցախի նախագահն Արմեն Կնյազյանին հետմահու պարգևատրել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է Արմեն Արտավազդի Կնյազյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ հետմահու պարգևատրելու մասին: Նրա նվիրումի մասին Արայիկ Հարությունյանը պատմել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված գրառմամբ՝ ընդգծելով, որ հայրենիքն իր քաջազուն զավակների սխրանքը գնահատել գիտի:

«Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ արդեն խոսելու առիթ եմ ունեցել: Ամիսներ առաջ էինք հանդիպել, զրուցել, ծրագրեր նախանշել: Իսկ պատերազմից օրեր առաջ Հայրենիքում էր. Արցախն այլևս սպասում էր նրա ստեղծարար ջանքերին ու ներդրումներին...

Արմենի հետ ծանոթացել էի 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին: Ժպիտով պատմում էր, որ պայքարի լուրն առել է կնոջ ծննդյան օրը և, շնորհավորելու փոխարեն, ինքնաթիռի տոմս գնել` շտապելով պաշտպանել հող հայրենին: Արմենն այս անգամ էլ նույն կերպ վարվեց. Արցախից վերադառնալուց ժամեր անց նա կրկին հայրենի հողում էր` իր բաժին Հայրենիքը պաշտպանելու նպատակով: Հերոս հայորդու անմնացորդ պայքարը, ցավոք, ընդհատվեց թշնամու դավադիր գնդակից...

Արմե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու քո պայքարով, Հայրենիքն իրավամբ սիրելու քո օրինակով խորհրդանիշ դարձար: Դու հայի այն տեսակն ես, որ մինչև վերջ արմատներին հավատարիմ մնաց, չկտրվեց, չչորացավ, հավերժացավ...

Հայրենիքն իր քաջազուն զավակների սխրանքը գնահատել գիտի: Արմեն Արտավազդի Կնյազյանը պարգևատրվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

Հոգիդ լույսերի մեջ լինի, ընկե՛ր: Կիսում եմ ընտանիքիդ ու հարազատներիդ կորստի ցավը»,- նշում է Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ