Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ԼՂ ՊԲ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    73%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    81%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    60%
    27 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    7 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    60%
    20 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ԼՂ ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ԼՂ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 00։50-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00:55-03։00-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում և Քարվաճառի ուղղությամբ, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00։20-00։40-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից։

Թեմայի այլ նորություններ