Ադրբեջանի հատուկ ծառայությունները «SMS» հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել. ԼՂ ԱԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    64%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    64%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    64%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    59%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    61%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 388

Ադրբեջանի հատուկ ծառայությունները «SMS» հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել. ԼՂ ԱԱԾ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները «SMS» հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել. ԼՂ ԱԱԾ

ԼՂ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ԼՂ պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին։

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։ Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է: Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

Ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետևանքով հայկական սոցիալական ցանցերում շրջանառվել են նաև մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ: Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,- հայտնում են ԼՂ ՊՆ-ից:

Թեմայի այլ նորություններ