Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում զոհվել է երկու, վիրավորվել 26 քաղաքացիական անձ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    2 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    52%
    6 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    49%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    8 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    39%
    11 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    43%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    2 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    38%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    40%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 379.2007
  • Ռուբլի = 4.03493
  • Դոլար = 390.501

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում զոհվել է երկու, վիրավորվել 26 քաղաքացիական անձ

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում զոհվել է երկու, վիրավորվել 26 քաղաքացիական անձ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։ Այս մասին տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ  Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորական անձնակազմի շրջանում։

«Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։

Կապի համակարգի թիրախավորման և ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով ՄԻՊ աշխատակազմը բախվում է լրջագույն խնդիրների փաստերի հավաքագրման առումով։

Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։ Քաղաքացիական բնակչության և օբյեկտների շրջանում արձանագրված վնասների վերաբերյալ հանդես կգանք թարմացվող հաղորդագրություններով»,-նշել է Ստեփանյանը՝ հավելելով, որ  իննամսյա շրջափակումից, սովամահության ենթարկելուց և հյուծումից հետո Ադրբեջանի հանցավոր իշխանություններն անցել են Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլին։

Սա ադրբեջանական շարունակական հանցագործությունների անպատժելիության և միջազգային հանրության անհասցե գործողությունների հետևանքն է։

Թեմայի այլ նորություններ