44-օրյա պատերազմում հայկական կողմն ունեցել է 3822 զոհ, 208 մարդ առայսօր համարվում է անհետ կորած. Քննչական կոմիտեն նոր տվյալներ է հրապարակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Լոռի 18°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    62%
    14 կմ/ժ
  • Արարատ 26°C
    25%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    34%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    46%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

44-օրյա պատերազմում հայկական կողմն ունեցել է 3822 զոհ, 208 մարդ առայսօր համարվում է անհետ կորած. Քննչական կոմիտեն նոր տվյալներ է հրապարակել

44-օրյա պատերազմում հայկական կողմն ունեցել է 3822 զոհ, 208 մարդ առայսօր համարվում է անհետ կորած. Քննչական կոմիտեն նոր տվյալներ է հրապարակել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու,  մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։ 21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։

Նախաքննությունը շարունակվում է։

Թեմայի այլ նորություններ