Վարչապետը Դանիայի խորհրդարանական պատվիրակությանն է ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    54%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Վարչապետը Դանիայի խորհրդարանական պատվիրակությանն է ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները

Վարչապետը Դանիայի խորհրդարանական պատվիրակությանն է ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Դանիայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների համագործակցությունն այնքան էլ ակտիվ բնույթ չի կրում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Դանիա փոխգործակցությանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումն ու սերտ համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակների շրջանակում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել, այդ թվում՝ Եվրոպական միության օժանդակությամբ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարության և մեր հասարակության համար ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումն ունեն ռազմավարական նշանակություն, և այդ ուղղությամբ քայլերը հետևողական են լինելու:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները:

Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

Թեմայի այլ նորություններ