Սիգի ապօրինի որսի կամ արդյունահանման համար վնասի խոշոր չափ կհամարվի 150000 դրամը գերազանցող գումարը. նախագիծ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    24 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    28 կմ/ժ
  • Լոռի 14°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    82%
    3 կմ/ժ
  • Արարատ 24°C
    31%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    6 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    79%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    24 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    55%
    17 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Սիգի ապօրինի որսի կամ արդյունահանման համար վնասի խոշոր չափ կհամարվի 150000 դրամը գերազանցող գումարը. նախագիծ

Սիգի ապօրինի որսի կամ արդյունահանման համար վնասի խոշոր չափ կհամարվի 150000 դրամը գերազանցող գումարը. նախագիծ

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» եւ  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը: Կկիրառվի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական և քրեական պատասխանատվություն` ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով: Օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը կնպաստի Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի իրականացմանը: Մասնավորապես` սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը:

Մտքերի փոխանակության ընթացքում հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնել ջրի կորուստների կապակցությամբ, ներկայացրել առաջարկներ` ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

Թեմայի այլ նորություններ