Կան սահմանազատման հանձնաժողովներ, որոնք ինչ-որ քարտեզ կվերցնեն որպես իրավական հիմք, այդ քարտեզով կաշխատեն, սահմանագիծը կդնեն, որից այս կողմ, այն կողմ կպարզվի, թե որն է Հայաստանը, որն է Ադրբեջանը և եթե կան ենթակառուցվածքներ, որոնք հատվում են, դրանք կվերակառուցվեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նա նշեց, որ որոշակի աշխատանքներ տարվել են:
՚«Խոսքը նրա մասին է, որ սահմանագծման, սահմանազատման հանձնաժողովները ինչ-որ հատվածից կսկսեն ու ամբողջ սահմանի երկայնքով կաշխատեն»,- ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստանը շարունակում է պահանջել 31 գյուղերը: «Դրանք 31 գյուղեր չեն, 31 գյուղերի ինչ-որ տարածքներ են»,- ասաց նա: Սանոսյանը հավելեց, որ երեկ մանրամասն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցերին: