Քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության հեռանկարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    54%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության հեռանկարները

Քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության հեռանկարները

Մարտի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Ողջունելով դեսպանին՝ մարզպետը շնորհավորել է Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում և Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին ցուցաբերած աջակցության համար։

Ապա կողմերի միջև զրույց է ծավալվել Գեղարքունիքի մարզի տնտեսության, զբոսաշրջային գրավչությունների, հայ-ճապոնական համագործակցության հեռանկարների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում կեցավայր ընտրած բնակչության աջակցության ու հետագա կարիքների գնահատման, ՀՀ կառավարության կողմից մարզում իրականացվող զարգացման ծրագրերի, այլ թեմաների շուրջ։

Աոկի Յուտական հետաքրքրվել է, թե Գեղարքունիքի մարզի կենսագործունեության ո՞ր ոլորտում հեռանկարային ու արդյունավետ կարող է լինել հայ-ճապոնական համագործակցությունը, որտեղ կկարողանա իր բաժին մասնակցությունն ունենալ նաև Ճապոնիայի կառավարությունը։

«Մենք ծրագրել ենք կառուցել նոր հիվանդանոց և բուժամբուլատորիաների շենքեր, որտեղ կարող ենք ունենալ ձեր փորձի և առողջապահական բարձրակարգ ու ժամանակակից տեխնիկական միջոցների կարիքը։ Կարող ենք համագործակցել նաև զբոսաշրջության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Կարծում եմ՝ մեր հետագա համագործակցության համար այս հանդիպումը կլինի անկյունաքարային, իսկ առաջիկայում մեր համատեղ քննարկումները կվերածվեն համագործակցության լուրջ ծրագրերի»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը։

Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը և Աոկի Յուտական փոխանակվել են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզը և Ճապոնիայի Կիոտո քաղաքը խորհրդանշող հուշանվերներով։

Թեմայի այլ նորություններ