Պետությունը նախատեսում է անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    68%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    4 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    67%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Պետությունը նախատեսում է անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի

Պետությունը նախատեսում է անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի

Պետությունը նախատեսում է փոխել տնտեսության կառուցվածքը, սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի:

Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ-ում տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ:

2022-ի բյուջեի նախագծով Էկոնոմիկայի նախարարության ոչ գյուղատնտեսական բլոկի համար հատկացվել է մոտ 17 մլրդ դրամ գումար:

Նախարարը հիշեցրեց. «Կառավարությունն իր առջև նպատակ է դրել առաջիկա 5 տարիների ընթացքում տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճ ապահովել: Դրա համար ամենակարևոր անելիքներից մեկը, որ մենք նախատեսում ենք, տնտեսության կառուցվածքը փոխելն է և սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարելը ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի»:

 Քերոբյանը նշեց, որ շատ կարևորում են ներդրումների սպասարկումն ու ուղեկցումը՝ մինչև այն պահը, երբ ներդրողները սկսեն աշխատել: Նախատեսվում է նաև որոշակի խթանող գործիքների ներդրում:

Թեմայի այլ նորություններ