Ոստիկանն անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    62%
    13 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    53%
    14 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    43%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

Ոստիկանն անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ

Ոստիկանն անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ

Ոստիկանության ծառայողը 2023 թ. մայիսի 31-ին անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող մի ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ: Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողներն այս մասին պարզել են՝ Hetq.am կայքի հրապարակման հիման վրա իրականացրած ծառայողական քննությամբ: 

Բացի այդ, նա նշված ընկերությունում ներգրավել է նաև մի շարք անձանց, որոնք ևս ստացել և շարունակում են ստանալ եկամուտներ: Պարզվել է նաև, որ ոստիկանության ծառայողի անվամբ բացված և նոյեմբերի սկզբից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում գործող «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գումարների փոխանցումներ՝ օրական 800 հազարից 1 միլիոն դրամի չափով:

Այսպիսով, իրականացված ծառայողական քննությամբ ձեռք են բերվել տնտեսական հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ, այն է՝ ոստիկանության հիշյալ ծառայողը ստեղծել և օժանդակել է ֆինանսական բուրգի մի մասի գործունեությանը, և նրա անձնական «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ճանապարհով ստացած գումարների փոխանցումներ:

Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Թեմայի այլ նորություններ
Եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն, անկախ պետությունը գոյություն կունենա․ Նիկոլ Փաշինյան

ավելին
Պատգամավորի օգնականը կալանավորվել է` լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով. ՀՀ ՔԿ
Պատգամավորի օգնականը կալանավորվել է` լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով. ՀՀ ՔԿ
ավելին
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
ավելին
ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
ավելին
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված դեպքի համար Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված դեպքի համար Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
ավելին
Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
ավելին