Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (22.02.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    50%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    89%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    71%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (22.02.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (22.02.2021)

Ցավոք, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ցույց տվեց, որ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմները չեն գործում։ Արցախում ՄԱԿ-ի բացակայության փաստը եղել է միջազգային պաշտպանություն չապահովելու գործոններից մեկը: Հայաստանը լիովին համոզված է, որ հումանիտար օգնության հասանելիությունն Արցախ պետք է զերծ լինի քաղաքական ազդեցությունից, և ընդգծում է մարդու իրավունքների համընդհանուր իրականացման ու պաշտպանության կարևորությունը բոլորի համար՝ անկախ բնակության վայրի կարգավիճակից: [Արա Այվազյանը՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հանդիպմանը]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրերով՝ Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն, իսկ Արարատ Միքայելի Մելքումյանը՝ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ:

Եթե Սերժ Սարգսյանի մոտ կա այլ տեղեկություն, միանգամից պետք է ԱԱԾ-ն հրավիրի պարոն Սարգսյանին և այդ տեղեկությունը ստանա կամ բացատրություն վերցնի, որովհետև եթե այդտեղ կա հանցակազմ, դրան անմիջապես պետք է քրգործեր հետևեն, և ով ուզում է լինի, եթե այդտեղ պատերազմից մարդիկ եղել են, որոնք օգտվել են, նրանք պետք է պատժվեն, բայց եթե հանկարծ դա չհամապատասխանի իրականությանը, հայտնվում ենք մեկ այլ իրողության մեջ։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան] 

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրգործ՝ Քրօրենսգրքի 301-րդ հոդվածով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

2020թ. դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայից բարեգործական ՀԿ-ի կողմից ՀՀ ներմուծվել է 8271 կգ ապրանք, որը, կազմակերպությունը ցանկացել է ձևակերպել «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով։ Ապրանքներն ուղեկցող հաշիվ-ապրանքագրում առկա են նաև դեղորայք և սնունդ․ դրանք հայտարարագրելու համար անհրաժեշտ են ՀՀ կառավարության կողմից սահմանված համապատասխան մարմինների թույլտվություններ, որոնք մինչև այս պահը չեն ներկայացվել:

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է, որ ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։ [ԲՏԱ]

«Միջանցք» տերմինի գործածումը ճիշտ չէ, երբ խոսքը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի մասին է։ Ըստ ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ միակ միջանցքը Լաչինն է, որն ապահովում է ԼՂ կապը ՀՀ-ի հետ: Մնացած բոլոր դեպքերում կարող ենք խոսել միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին։ Հայաստանը կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։ [ՀՀ պաշտպանության նախարարը՝ РИА Новости-ին] 

Երևանն ու Մոսկվան դիտարկում են Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մաս կազմող որոշակի զորամիավորումը ՀՀ արևելքում վերատեղակայելու հավանականությունը: Իրականում ռուս սահմանապահներին հավելյալ գործառույթներ են վերապահվում անվտանգության ապահովման և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանի պաշտպանության հարցով: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով սերտ և արդյունավետ համագործակցություն է ծավալվում, ինչպես և այն հարցում, որ ՀՀ-ում գտնվող ռուս սահմանապահների ստանձնած առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով։ [ՀՀ պաշտպանության նախարարը՝ РИА Новости-ին] 

Հայաստանը բարեփոխումներ է իրականացնում ԼՂ-ում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո, օպտիմալացնում է բանակի քանակական կազմը, անցնում զենքի և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի։ Ռազմական բարեփոխումները ոչ միայն պլանավորվում են, այլև արդեն տեղի են ունենում, ընդ որում, գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները։ [ՀՀ պաշտպանության նախարարը՝ РИА Новости-ին]

Շատ սեղմ ժամկետներում պետք է կրթական ոլորտն ուժեղացնելու խնդիր դնենք մեր առջև և ձեռնամուխ լինենք դրա իրագործմանը: Առաջնահերթության կարգով կնշեի անվտանգության համակարգերի ներդրման ծրագիրը դպրոցներում ու մանկապարտեզներում: Նախատեսում ենք Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում տեղակայել «Թումո տուփեր», որոնցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 320 աշակերտ: [ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյան] 

ՀՀ տարածքում ՌԴ ԶՈՒ հավելյալ զորամիավորման տեղակայման անհրաժեշտությունն առանձնապես չկա: Բացի այդ, կարգավորող իրավական դաշտը, որը ներկա պահին առկա է մեր պետությունների միջև, կարգավորում է միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը։ [ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ РИА Новости-ին]

Փետրվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170506 դեպք, որոնցից 162098-ն` առողջացած, 3167-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 707329 թեստավորում: Երեկ կատարվել է 3198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք:

Ադրբեջանն այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել որոնողական աշխատանքներ:

Թեմայի այլ նորություններ