Մենք վճռականորեն կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն Եվրամիությանը․ Կիպրոսի ԱԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    51%
    2 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    57%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Մենք վճռականորեն կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն Եվրամիությանը․ Կիպրոսի ԱԳ նախարար

Մենք վճռականորեն կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն Եվրամիությանը․ Կիպրոսի ԱԳ նախարար

ԵՄ-ի հետ Հայաստանի կապի մասին խոսելով Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց, որ Կիպրոսն աջակցում է հարաբերությունների խորացմանը և ԵՄ ներկայության ավելացմանը Հայաստանի Հանրապետությունում։

«Մենք վճռականորեն կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն Եվրամիությանը, միևնույն ժամանակ կխթանեն բարեփոխումների օրակարգը»,- ասաց նա։

Նախարարը նաև հայտնեց 10 ջերմոցների կառուցման մասին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ Կոնստանտինոս Կոմբոսը անհանդուրժելի որակեց ագրեսիան և տեղահանումը, նշելով, որ հարկադրանքը և ուժի կիրառումը չի կարող լինել երկխոսության այլընտրանք, ընդգծելով, որ պետք է հարգվի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Թեմայի այլ նորություններ