Մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցության 10-ամյակին նվիրված միջոցառումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    89%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցության 10-ամյակին նվիրված միջոցառումները

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումների հանդիսավոր բացումը՝ նվիրված  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամակցության տասը տարվան: 

Միջոցառմանը ներկա էին ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ և Բրյուսովի հանրաճանաչ շրջանավարտներ:

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումները  մեծ նշանակություն ունեն բուհի ֆրանսերեն սովորող ուսանողների համար:  «Այժմ համալսարանում մոտ 500 ուսանող սովորում է ֆրանսերեն՝ որպես առաջին և երկրորդ լեզու: Եվ, բնականաբար, բուհը  պետք է ինքը նախաձեռնի, իրականացնի և ակտիվ ձևով ներգրավված լինի Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին»,-ասաց ռեկտորը:

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում բուհը նախատեսում է  իրականացնել մի շարք միջոցառումներ:

Նա ասաց, որ մարտի 22-ին «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ իրականացվելու է ֆրանսիական ֆիլմերի թարգմանություններ, ապրիլի 1-ին ուսանողները  հայերենով ներկայացնելու են  Շառլ Ազնավուրի պոեզիան: Ապրիլի 22-ին կիրականացվի միջհամալսարանական  մեծ մրցույթ և գիտաժողով: Միջոցառումները կեզրափակվեն  ապրիլի 29-ին «ֆրանսիական երգի տոն» մեծ միջոցառմամբ:

Ռեկտորը ընդգծեց, որ բացի այս օրերին իրականացվող միջոցառումներից, ամբողջ տարվա ընթացքում բուհը շարունակում է համագործակցել և իրականացնել մի շարք ծրագրեր Ֆրանկոֆոնիայի շրջանակում:

Թեմայի այլ նորություններ