Մեկ ամսից ավելի է՝ ուժի մեջ է միջազգային քրեական դատարանին միանալու փաստաթուղթը, հիմա նոր օրենք ենք մշակում․ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    80%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    58%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    68%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    45%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Մեկ ամսից ավելի է՝ ուժի մեջ է միջազգային քրեական դատարանին միանալու փաստաթուղթը, հիմա նոր օրենք ենք մշակում․ նախարար

Մեկ ամսից ավելի է՝ ուժի մեջ է միջազգային քրեական դատարանին միանալու փաստաթուղթը, հիմա նոր օրենք ենք մշակում․ նախարար

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցից հետո Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի կողմից 18 տավուշցիների նկատմամբ հետախուզում հայտարարելուն, որոնց ադրբեջանական կողմը մեղադրում է Բաղանիս Այրում գյուղում 90-ականների սկզբին իբրև թե ցեղասպանություն իրագործելու համար:

«Եթե լինեն իրավական պրոցեսներ, Կառավարության միջազգային հարցերով գրասենյակը, համապատասխան միջոցներ կձեռնարկի միջազգային հարթակներում մեր իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց նա։

Հարցին՝ Հայաստանը և՞ս կարող է հայելային կերպով հետախուզումներ հայտարարել, նախարարը նկատեց․ «Կարող եմ վստահեցնել, որ մեր իրավական բլոկը, մասնավորապես՝ այստեղ ներգրավված է միջազգային իրավական հարցերով գրասենյակը, իրականացնում է բոլոր համաչափ իրավական պրոցեսները։ Ականատես ենք լինում բազմաթիվ միջազգային հարթակներում և այլ հարթակներում մեր պետության իրավունքները պատշաճ կերպով պաշտպանելուն»։

Խոսելով նաև այն մասին, թե Հայաստանն արդեն միջազգային քրեական դատարանի անդամ է, կա՞ն հայցեր ընդդեմ Ադրբեջանի, Մինասյանը պարզաբանեց․ «Մեկ ամսից ավելի է, ինչ ուժի մեջ է մտել նշված միջազգային փաստաթուղթը, մենք մշակել ենք նոր օրենք, առաջիկայում այն հանրային քննարկման կներկայացվի, դա ընդունվելուց հետո սկսվելու են արդեն համապատասխան միջոցառումներ»։

Իսկ, թե ինչո՞ւ է այս փուլում Ադրբեջանը սկսել հայցեր ներկայացնել, երբ խոսում է 4 գյուղերի հետ վերադարձի մասին, նախարարը նկատեց՝ այստեղ կան ենթադրություններ, բայց մեկնաբանել չցանկացավ։

Ինչ վերաբերում է Բաքվում գտնվող հայ ռազմագերիների գործընթացին և Հայաստանի կառավարության կողմից ամիսներ առաջ Ադրբեջանին որպես բարի կամքի դրսևորում հետ վերադարձրած ռազմագերիին, նա նշեց․ «Դա քաղաքական որոշումներ են, որոնք այս բարդ աշխարհաքաղաքական վիճակում մեզ հնարավորություն են տալիս թե՛ միջազգային ատյաններում, թե՛ երկրի ներսում ավելի ճիշտ դիրքորոշում ունենալ»։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Հայաստանը պատրաստվում է հետ վերցնել հայցերը, որոնք ներկայացված են ընդդեմ Ադրբեջանի՝ նախարարն ասաց․ «Չեմ կարող մեկնաբանել, դրանք զուտ խոսակցությունների փուլում են։ Եթե դա քննարկման փուլ է, կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ այս կամ այն գործով հաշտության գնալ, ինչպես բոլոր պրոցեսներում»։

Թեմայի այլ նորություններ