Մալաթիա Սեբաստիայում կբարեկարգվի Հայրենական պատերազմի հաղթանակի 40- ամյակին նվիրված զբոսայգին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    51%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    57%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Մալաթիա Սեբաստիայում կբարեկարգվի Հայրենական պատերազմի հաղթանակի 40- ամյակին նվիրված զբոսայգին

Մալաթիա Սեբաստիայում կբարեկարգվի Հայրենական պատերազմի հաղթանակի 40- ամյակին նվիրված զբոսայգին

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին կբարեկարգվի։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 15-ին գումարված Երևանի ավագանու նիստին ասաց  քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է վերագործարկել նաև այգու շատրվանները։

«Այս տարվա բյուջեով նախատեսվում է վերանորոգել նաև Աբովյանի անվան պուրակը։ 140 միլիոն դրամ ունենք վարչական շրջաններում մինի ֆուտբոլային դաշտեր կառուցելու մասով»,-ասաց նա։

Քաղաքապետի առաջին տեղակալը նշեց, որ բյուջեով 2 միլիարդ դրամ է նախատեսված 10 նոր տրոլեյբուսների ձեռք բերման համար։ 3 միլիարդ 260 միլիոն դրամ էլ նախատեսվում է վերելակներին ուղղել։ «Այս տարի կունենանք 426 նոր վերելակ»,-հավելեց նա։

Թեմայի այլ նորություններ