Խոշոր հրդեհ Երևանում, ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. տուժել է Իրանի քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    50%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    61%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    82%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    0 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 16°C
    58%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Խոշոր հրդեհ Երևանում, ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. տուժել է Իրանի քաղաքացի

Խոշոր հրդեհ Երևանում, ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. տուժել է Իրանի քաղաքացի

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկում գտնվող խանութում:  

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը:

Այս պահին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով՝ մեծ թվով պարեկներ ոչ միայն սահանազատել են տարածքը, այլ նաև հրշեջների հետ աշխատանքներ են կատարում, պայքարում են կրակի տարածման դեմ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգու, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, տեղափոխել են հիվանդանոց: Տուժածը խանութի տնօրեն է ԻԻՀ քաղաքացի Ջաֆար Իսլամի, ով գտնվում է այրվածքաբանական կենտրոնում, առողջական վիճակը գնահատվում է ծանր։

 

Թեմայի այլ նորություններ