Խմել են գնած օղին, որից հետո 37-ամյա տղամարդը մետաղյա աթոռով սպանել է 54-ամյա ընկերոջը․ ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    83%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    63%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Խմել են գնած օղին, որից հետո 37-ամյա տղամարդը մետաղյա աթոռով սպանել է 54-ամյա ընկերոջը․ ՔԿ

Խմել են գնած օղին, որից հետո 37-ամյա տղամարդը մետաղյա աթոռով սպանել է 54-ամյա ընկերոջը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 18-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի 37-ամյա բնակիչը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում հանդիպել է ընկերոջը՝ 54-ամյա տղամարդուն: Վերջիններս, փոխադարձ պայմանավորվածությամբ, նույն թաղամասում գտնվող խանութից օղի են գնել և գնացել 54-ամյա տղամարդու բնակարան, որտեղ միասին խմել են գնած օղին:

Նույն օրը` ժամը 15:50-ի սահմաններում, նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 37-ամյա տղամարդը, տան հյուրասենյակից վերցնելով մետաղյա աթոռը, ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` կենսական կարևոր օրգան հանդիսացող գլխին` պատճառելով բաց, բութ գանգուղեղային վնասվածք, որից հետո հեռացել է, իսկ 54-ամյա տղամարդը, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Թեմայի այլ նորություններ